Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Քիմ Քարդաշյանը Երևանում

Քիմ Քարդաշյանը Երևանում
10.04.2015 | 13:05

Հանրահայտ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան իրարանցում է առաջացրել ողջ աշխարհում՝ գրում է The Daily Mail-ը: Երևան ժամանելուց և երկրպագուների ջերմ ընդունելությանն արժանանալուց հետո, Քիմն ու նրա քույրը՝ Քլոեն, հինգշաբթի այցելել են տեսարժան վայրեր և լուսանկարվել զբոսայգիներից մեկում և հնագույն հուշարձանների մոտ, «սելֆիներ» արել երկրպագուների հետ, որ, անկախ տարիքից` դուրս են եկել աստղերին դիմավորելու, իրենց հիացմունքը հայտնել սոցցանցերում իրենց ճանապարհորդության վերաբերյալ, հանդիպում ունեցել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ և ներողություն են խնդրել հայերեն չխոսելու համար, խոստացել շարունակել Հայոց ցեղասպանության դատապարտման պայքարը: Պարբերականը գրում է, որ Քարդաշյանների ընտանիքն այցելել է Հայաստան, երբ երկիրը պատրաստվում է ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներին: Պարբերականը հիշեցնում է, որ Քիմը և նրա ընտանիքը նախորդ տարիներին հրապարակայնորեն Հայոց ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման կոչեր են հնչեցրել: Այցելության ժամանակ, Քարդաշյանները և նկարահանող խումբը կայցելեն Ծիծեռնակաբերդի բարձունքում գտնվող Հայոց ցեղասպանության հուշարձան և Հայաստանի ազգային արխիվ՝ Քարդաշյանների ընտանիքի նախնիների մասին փաստաթղթերը տեսնելու համար:
The Daily Beast-ը գրում է, որ թեև Քիմ Քարդաշյանի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Հայաստան այցը կապ չունի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի պաշտոնական միջոցառումների հետ և նա ցանկանում է ծանոթանալ իր հայկական արմատներին, ոչ ոք չի կարող ժխտել Քարդաշյանի ջանքերը Հայոց ցեղասպանության մասին իրազեկելու ուղղությամբ: Նա իսկապես ցանկանում է, որ մարդիկ իմանան և հիշեն Հայոց ցեղասպանության մասին: Պարբերականը հիշեցնում է նախորդ տարիներին Քիմ Քարդաշյանի քայլերը և նշել, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ վարչապետը շնորհակալություն է հայտնել նրան Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործում աջակցության համար:
Իրապատում շոուների աստղ Քիմ Քարդաշյանը հատուկ ընդունելության է արժանացել Հայաստանում, գրում է New York Daily News-ը՝ նշելով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման մասին: Պարբերականը, ներկայացնելով այցի մանրամասները, հիշեցրել է, որ հայերը պատրաստվում են հիշատակել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, և՝ կիրակի օրը Հռոմի պապը պատարագ է մատուցելու Վատիկանում: New York Daily News-ը նաև առանձին շարքով ներկայացրել է Քարդաշյաննների այցի լուսանկարները և նշել, որ նրանք Հայաստան միայն տեսարժան վայրեր այցելելու համար չեն եկել, հանդիպել են ՀՀ վարչապետի հետ ու լուսանկարվել են Հայաստանի դրոշի կողքին:
Politico.com-ն անդրադարձել է Քարդաշյանների և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպմանը և ներկայացրել հանդիպումից հետո ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդագրությանը, որտեղ վարչապետը բարձր է գնահատել Քարդաշյանների ընտանիքի ներդրումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործում:
Հաշվի առնելով, որ Քարդաշյանները Հայաստանում են՝ Еonline.com-ը գրում է, որ այժմ լավագույն ժամանակն է իմանալ հայկական մշակույթի մասին և ներկայացրել է հայկական մշակույթի և պատմության 10 հետաքրքիր փաստ: Պարբերականը հիշեցնում է աշխարհահռչակ անձանց, ովքեր նույնպես հայկական արմատներ ունեն և փաստը, որ 1915-ին Օսմանյան կայսրությունում 1,5 միլիոն հայ է սպանվել: Հայաստանի մասին հետաքրքիր փաստերի թվում է նաև այն, որ 2011-ին գիտնականները եզրակացության են եկել, որ հայերն առաջինն են հայտնաբերել գինին, առաջինն են հայտնաբերել մածունը (թերթի բնորոշմամբ՝ յոգուրտ) ու սուրճը:

Դիտվել է՝ 2030

Մեկնաբանություններ